Հանրապետության ավտոճանապարհներին սահմանված է խիստ վերահսկողություն. ոստիկանություն
Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Սահմանված է խիստ վերահսկողություն նաև հանրապետության ավտոճանապարհներին, որտեղ 24 ժամ ծառայություն են իրականացնում Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը:
Արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։
Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ այդ օրերի տոնական տրամադրության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է: