«Որպես ինստիտուտ՝ նորմալ եմ գնահատում, որ մարդիկ հանդես են գալիս երաշխավորությամբ». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադառնալով մշակույթի գործիչների ստորագրահավաքին՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ, ասաց, որ չի ցանկանում դիտարկել այն, թե ում համար է ստորագրվել այդ ամենը:

«Որպես  երաշխավորության ինստիտուտ՝ նորմալ եմ վերաբերվում այդ ամենին, թող մարդիկ երաշխավորությամբ հանդես գան, բայց սա թող չդառնա քաղաքական քայլ: Նրանք ցանկանում են ասել, որ բոլորն էլ շատ լավ ճանաչում են այդ գործչին, և իրենք գտնում են, որ հիմա քաղաքական հետապնդում է տեղի ունենում, և դրա համար են ուզում, որ այդ անձը դուրս գա՝ սա ուրիշ բան է: Սա ուրիշ բան է, որ մենք դիմում ենք ներկայացնում և ասում, որ անձի խափանման միջոցը պետք է փոխվի, ասում են, որ արդարադատություն պետք է տեղի ունենա, բայց կարծում են, որ նա չի խոչընդոտի արդարադատությանը: Եթե վերջին տարբերակն է, ապա այդ մարդիկ իրենց կամքն են արտահայտում, սա նորմալ է, բայց եթե քաղաքական ձևով են այս գործընթացի մեջ մտնում, կարծում եմ՝ մշակութային գործիչները պետք է իրենց հնարավորինս հեռու պահեն քաղաքականությունից»,- շեշտեց Տարոն Սիմոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս