Պատահար Ալեք Մանուկյան փողոցում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուստամ Ա., ծնված 1990 թ.) բախվել է կայանած «Volkswagen Polo» մակնիշի  ավտոմեքենային (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), ինչի հետևանքով «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ալինա Ա.-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1989 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031