Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Հակոբ Ս.), «Toyota Camry» (վարորդ՝ Արսեն Զ.) և ճամփեզրին կայանած «Hyundai Sonata» (սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները:
«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան: