«Համոզվեցինք, թե որքան մեծ «տեսակարար կշիռ» ունեն կանանց իրավունքների պաշտպանության առաքելություն ստանձնած ՀԿ-ները մեր երկրում». Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրբաթ օրը ՀՀ արդնախը և ԵԽ հայաստանյան գրասենյակը կազմակերպել էին հանրային քննարկում ՀՀ քրդատօր նախագծի վերաբերյալ։ Հիմնական զեկուցողներս նախագիծը մշակած Աշխատանքային խմբի կազմն էր։
[փակագծում նշեմ, որ Արդնախի հաղորդագրությունում ու լուսանկարներում ինձ «չնկատելը» համարում եմ սոսկ պատահականություն]
Եվ այսպես, մենք ներկայացնում էինք Նախագծի հիմքում դրված նոր գաղափարներն ու դրանց կենսագործման մեխանիզմները, իսկ հարգելի մասնակիցները մեզ ուղղում էին իրենց հետաքրքրող հարցերը։
Եվ ի՞նչն էր հետաքրքիր։ Քննարկման մասնակիցների մի ստվար հատվածի հետաքրքրում էին բացառապես կանանց իրավունքների, ընտանեկան բռնության քննության հետ կապված հարցեր։ Այդ ոլորտին վերաբերող հարցերը քանակով և ինտենսիվությամբ առաջին տեղում էին։ Մի հարգելի մասնակից մեզ նույնիսկ մեղադրեց այն բանում, որ չենք նախատեսել ընտանեկան բռնության զոհ կանանց ոչ թե քննիչի, այլ մասնագետի կողմից հարցաքննության մեխանիզմ։
Մի խոսքով, մենք գործնականում համոզվեցինք, թե որքան մեծ «տեսակարար կշիռ» ունեն կանանց իրավունքների պաշտպանության առաքելություն ստանձնած ՀԿ-ները մեր երկրում։
Հիմա բուն ասելիքս այդ արգո կազմակերպություններին։
Օրեր առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա կատարել է հետևյալ հրապարակային արտահայտությունը՝ «ՆԱԽԿԻՆ լեզվի պետական տեսչության ՆԱԽԿԻՆ պետի ՆԱԽԿԻՆ տեղակալուհին (երիցս ՆԱԽԿԻՆ) ազգայնամերձ-ուռահայրենասիրական մի բան է թխել թերթերից մեկում՝ հընթացս վիրավորելով ինձ և իմ տեղակալին:
Բա չասե՞ս.
– Ո՛վ կին, գլխիդ շատ զոռ մի՛ տուր, հանկարծ չպայթի. գնա քրջի՛կդ եփիր…»։ (հղումը՝ մեկնաբանությունում)։
Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Եթե՝ ոչ, ունե՞ք արդյոք պահանջներ այս կապակցությամբ։ Եթե՝ ոչ, ինչու՞: Շնորհակալություն»:
Ուրբաթ օրը ՀՀ արդնախը և ԵԽ հայաստանյան գրասենյակը կազմակերպել էին հանրային քննարկում ՀՀ քրդատօր նախագծի վերաբերյալ…
Gepostet von Ruben Melikyan am Samstag, 7. Dezember 2019