«Ո՞ւր են անհետանում Փաշինյանի գրառումները և որքա՞ն աշխատող կա Հայաստանում». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին 10-ին և 12-ին իր facebook-յան էջում գրառումներ էր կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում, ըստ առաջին գրառման, գրանցված աշխատողների թիվը կազմում է 601 524, իսկ երկրորդի պարագայում` 606 040… Սակայն պարոն Փաշինյանի կողմից երկու օրվա ընթացքում տարբեր տվյալների հրապարակումը կասկած առաջացրեց ինձ մոտ և որոշ ժամանակ անց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի 2019 թ-ի հոկտեմբերի 14-ի տնօրենի հաշվետվության տվյալներն ուսունասիրելուց պարզվեց, որ 2019 թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում եղել է 438 640 աշխատող, որը 120 035-ով կամ 21,49 տոկոսով պակաս է 2018 թ-ի նույն ժամանակվա տվյալներից (2018 թ-ին Հայաստանում եղել է 558 675 աշխատող)… Որտեղից է պարոն Փաշինյանը վերցրել 601 հազարից կամ 606 հազարից ավելի աշխատողների մասին տվյալները…

Ընդհանրապես, վերը նշված հիմնադրամի կողմից աշխատողների թվի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թ-ի հուլիսին՝ 560 433 աշխատող և երբևէ 600 հազարը չի հատել…

Հետաքրքիր է, կա արդյո՞ք Հայաստանում գեթ մեկ գրանցված աշխատող, որը չի վճարում 1000 դրամը բանակին, որ պարոն Փաշինյանի և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տրամադրված տվյալների մեջ այսպիսի մեծ տարբերություն կա… Կամ ինչու՞ է պարոն վարչապետի 2 օրվա տարբերությամբ հրապարակած նույն թեմային վերաբերող տվյալների միջև 4516 աշխատողի տարբերություն կա…

Մեկ «նույնաբովանդակ»փաստ ևս… 2019 թ. օգոստոսի 14-ին Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը գրառում է կատարել, ըստ որի, 2019 թ-ի հունվար-հունիս ամիսներին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին իրականացված պարտադիր վճարումները 2018 թ. հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347,8 միլիոն դրամով կամ 9,9 տոկոսով… Սակայն նույն հիմնադրամի տնօրենի 2019 թ. հոկտեմբերի 14-ի հրապարակած տվյալներից պարզվում է, որ աճն իրականում ընդամենը 25 միլիոն 287 հազար դրամ է… Կարող է պարոն Փաշինյանը գիտենա ու՞ր անհետացավ 322 միլիոն 513 հազար դրամը…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է, մեղմ ասած, չճշտված տվյալներ տեղադրել իր facebook-յան էջում… Սակայն վերջին բացահայտումը՝ կապված Հայաստանում աշխատողների քանակի հետ, և պարոն Փաշինյանի facebook-յան էջի ստուգումն ապացուցեց, որ Հայաստանի վարչապետը միտումնավոր է մանիպուլյացիայի ենթարկում իր էջի հետևորդներին և կեղծ տվյալներ տեղադրում… Այո՛, այլ բացատրություն չեմ կարող տալ այս թվային աճպարարությանը, քանի որ պարզվեց` պարոն Փաշինյանի որոշ գրառումները ինչ-որ ժամանակ անց անհետանում են. հրապարակված ոչ մի գրառում պարոն Փաշինյանի էջում հիմա չկա կամ հասանելի չէ բոլորի համար…

Հ.Գ. Հետևությունները թողնում եմ Ձեզ…»:

Ու՞ր են անհետանում Փաշինյանի գրառումները և որքա՞ն աշխատող կա Հայաստանում (լուսանկարներ) Հայաստանի վարչապետ Նիկոլ…

Gepostet von Gagik Hambaryan am Donnerstag, 5. Dezember 2019

Տեսանյութեր

Լրահոս