Որոնք են լավագույն երկրները Ամանորը դիմավորելու համար
Ճանապարհորդները, որոնք մասնակցել են տուրիստական որոնիչի հարցմանը, նշել են Ամանորը դիմավորելու համար լավագույն երկրները: Այդ մասին հայտնել է OneTwoTrip-ը:
Ծառայության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1440 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ նրանց կեսից ավելին (56 տոկոսը) թեկուզ մեկ անգամ այդ տոնը դիմավորել է արտասահմանում: Նրանց 64 տոկոսն ասել է, որ իրենք գոհ են մնացել արձակուրդից եւ անմոռաց հույզեր են ապրել: Ճանապարհորդների երրորդ մասը նշել է տեղի բնակիչների հյուրընկալությունը, մեկ քառորդը (26 տոկոսը) տպավորվել է տեղի ավանդույթներով, նույնքանն էլ գոհ է մնացել տոնական միջոցառումների ծրագրից: Իսկ ինը տոկոսը պատմել է, որ կարողացել է ավելի քիչ միջոցներով հանգիստն անցկացնել, քան պլանավորել էր:
Նոր տարին արտասահմանում նշած անձանց կեսն ընտրել է տաք երկրները: Հունվարյան արձակուրդների համար առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրը Թաիլանդն է. այս վայրն է նշել օգտատերերի 27,4 տոկոսը: Ամենապահանջված երկրների ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Իտալիան եւ Գերմանիան (իննական տոկոս): Չորրորդը Եգիպտոսն է: 25-ից ցածր տարիքի հարցվածները սովորաբար տոնական արձակուրդներն անցկացնում են Եվրոպայում. նրանք ընտրում են Պորտուգալիան, Ֆրանսիան, Չեխիան եւ Հայաստանը: 25-ից մինչեւ 40 տարեկան ճանապարհորդները նախընտրում են Թաիլանդը, Վիետնամը եւ Իտալիան: Փորձագետները հայտնում են, որ 40-ից մինչեւ 60 տարեկան զբոսաշրջիկներն Ամանորն ամենից հաճախ դիմավորում են Թաիլանդում, Գերմանիայում, Եգիպտոսում եւ Բելառուսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: