«Հանրության ուշադրությունը շեղելու քաղաքականություն է վարում». Իվետա Տոնոյանը՝ Հայկ Մարությանի հայտարարության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ ինքն ուրախ կլիներ, եթե լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները քաղաքապետ Հայկ Մարությանին հարցեր ուղղելու հնարավորություն ունենային: Փոխարենը՝ քաղաքապետի հայտարարությունների հերքման ամբողջ պատասխանատվությունը ստանձնում է խոսնակը:

«Որևէ հարց բարձրաձայնելուց առաջ, բնականաբար, պարոն Ծառուկյանն ունի դրա բոլոր հիմնավորումները: Նախ սկսենք նրանից, որ Ծառուկյանն իր հարցազրույցում չէր անդրադարձել որևէ շինարարության, և բովանդակային հարցեր քննարկելու փոխարեն՝ քաղաքապետը նախապատվությունը տալիս է տարատեսակ թեմաների և կարևոր հարցից հանրության ուշադրությունը շեղելու քաղաքականություն է որդեգրել»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Ինչ վերաբերում է Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցի շինարարությանը, ապա, ըստ պատգամավորի՝ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ այս տարվա ապրիլին քաղաքապետը դրա շինթույլտվությունը ստորագրել է:

«Բոլոր մանրամասնությունների համար կարող եք դիմել «Մուլտի կոնցեռն» ընկերությանը, որն իրականացնում է շինարարարությունը, որը, տևական ժամանակ է, դատարանի որոշմամբ դադարեցվել է»,- շեշտեց Իվետա Տոնոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս