Բաժիններ՝

Ներկայացվել են Apple Music Awards նոր ամենամյա երաժշտական մրցանակի առաջին հաղթողները

Apple ընկերությունը ներկայացրել է Apple Music Awards իր նոր ամենամյա մրցանակի առաջին հաղթողներին: Պարգեւները հանձնում են հինգ առանձին անվանակարգերում՝ «Տարվա արտիստ»,

«Երգերի լավագույն հեղինակ», «Տարվա ճեղքում», «Տարվա ալբոմ» եւ «Տարվա երգ»։
Առաջին երեք անվանակարգերում հաղթողներին ընտրում է Apple Music-ի խմբագիրների միջազգային թիմը: Տարվա ալբոմը եւ երգը որոշում են սթրիմինգի տվյալներով. այն, ինչ ծառայության բաժանորդներն ամենից հաճախ են լսել:

«Apple Music Awards մրցանակը հանձնվում է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող արտիստներին կատարելության նրանց ձգտման, էնտուզիազմի եւ ինքնատիպ ստեղծագործության համար,-հայտարարել է Apple Music ստորաբաժանման եւ միջազգային կոնտենտի փոխնախագահ Օլիվեր Շուսերը:-Այս տարվա դափնեկիրներ են դարձել երաժշտական տարբեր ժանրերի ներկայացուցիչներ: Նրանք հասարակության ուշադրությունը հրավիրել են հրատապ խնդիրների վրա, ազդել մշակույթի զարգացման վրա եւ օրինակ դարձել ամբողջ աշխարհում մեր ունկնդիրների համար»:

«Տարվա արտիստ» անվանակարգում մրցանակն ստացել է Բիլի Այլիշը, իսկ նրա «When We All Fall Asleep, Where Do We Go?» դեբյուտային սկավառակը դարձել է լավագույն ալբոմը (ավելի քան մեկ միլիարդ լսում):

Նաեւ երգչուհին «Երգի լավագույն հեղինակ» պարգեւը բաժանել է եղբոր՝ Ֆինեաս Օ՛Քոննելի հետ, որը հայտնի է որպես FINNEAS: Տարվա ճեղքում են ճանաչել սոուլ-կատարող Lizzo-ին, իսկ տարվա երգ՝ ռեփեր Lil Nas X-ի «Old Town Roa»-ն:

Պարգեւների հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 5-ին Steve Jobs Theater-ում: Բիլի Այլիշը հանդես կգա հատուկ համերգով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս