Բաժիններ՝

Վրաստանում ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանական պաշտոններից

«Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորները թողել են Վրաստանի խորհրդարանում զբաղեցրած պաշտոնները. համապատասխան հայտարարությամբ խորհրդարանականները դիմել են օրենսդիր մարմնին։

Այսպիսով, Սերգի Քափանաձեն թողել է կրթության, գիտության եւ մշակույթի կոմիտեն, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրացման խորհրդարանական կոմիտեն:

Պատգամավոր Ելենե Խոշտարիան թողել է մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրացման խորհրդարանական կոմիտեն: Բացի այդ, տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման խորհրդարանական կոմիտեից հեռացել են պատգամավորներ Լաշա Դամենիան եւ Լելա Կեբուրիան: Իրավական հարցերի կոմիտեի անդամներ այլեւս չեն լինելու Իրակլի Աբեսաձեն եւ Օթար Կախիձեն: Կախիձեն նաեւ թողել է ֆինանսաբյուջետային կոմիտեն:

Խորհրդարանական կոմիտեներից դուրս գալու վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունը բյուրոն ի գիտություն է ընդունել նոյեմբերի 28-ին: Ընդդիմությունից պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի նիստը:

Նրանք մասնակցում են բողոքի ակցիային, որը Թբիլիսիում չի դադարում նոյեմբերի 14-ից՝ այն ժամանակվանից, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի (կուսակցական ցուցակներով) անցնելու մասին իշխանությունների կողմից խոստացված ուղղումները: Ավելի վաղ ընտրական բարեփոխման ձախողման պատճառով խորհրդարանական մեծամասնությունը եւ իրենց պաշտոնները թողել են 12 պատգամավորներ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս