Բաժիններ՝

Նոր ուստարում դպրոց կհաճախեն 37 հազար առաջին դասարանցի

Հայաստանում ուսումնական նոր տարում դպրոց կհաճախեն 37 հազար առաջին դասարանցի: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտնել է Կրթության եւ գիտության նախարարության Ընդհանուր կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ներկայումս Կրթության և գիտության  նախարարությունում կան 37 հազար առաջին դասարանցիների մասին տվայլներ: «Սակայն սա նախնական թիվ է, եւ միայն սեպտեմբերի 5-ից հետո մենք կհայտարարենք վերջնական տվյալները: Հնարավոր է, որ նրանց թիվը այս տարի կարող է հասնել 37,5 հազարից մինչեւ 38 հազարի»:

Հովհաննիսյանը նաեւ հիշեցրել է, որ 1-4 դասարանցիների բոլոր առարկաների  դասագրքերը, այդ թվում օտար լեզուների եւ երգի դասագրքերը, անվճար են բաժանվելու երեխաներին:

Իսկ Երեւանում առաջին դասարան են  հաճախելու   10 հազար աշակերտ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031