Հայաստանում ի՞նչ հեղափոխական փոփոխություններ են եղել. Լիլիթ Մակունցը՝  Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Զագրեբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն իշխանության ներկայացուցիչների կողմից թեև քննադատությունների ենթարկվեց, այնուամենայնիվ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից 168.am-ը հետաքրքրվեց, թե նախորդ 1,5  տարվա ընթացքում Հայաստանում ի՞նչ հեղափոխական փոփոխություններ են եղել, որը չնկատելու համար նրանք քննադատեցին ՀՀ երրորդ նախագահին:

Ըստ Լիլիթ Մակունցի՝  Հայաստանում տեղի են ունենում լայնածավալ ճանապարհաշինարարական  աշխատանքներ, որը նկատելի է: ՀՀ կառավարությունը մշակել է նաև տարբեր բարեփոխումների հետ կապված փաթեթներ, մասնավորապես՝ դատաիրավական բարեփոխումների մասով, տարբեր ոլորտներում բարձրացնելու են աշխատավարձերը:

«Այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ ամբողջական տեղեկատվություն տրամադրել, այո, Հայաստանում որոշակի ռիթմով տեղի են ունենում փոփոխություններ: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք բոլորս ջանքեր ենք գործադրում ժողովրդավարությունն ամրապնդելու: Սա այն կարևոր հանձնառությունն է, որն ունի թե՛ Կառավարությունը, թե՛ խորհրդարանը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930