«Կարգապահական վարույթ հարուցելը, դեռևս չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտեք՝ փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ։

Մեր որոշ գործընկերներ առիթը բաց չթողեցին իրենց միակողմանի և ուղղորդված մեկնաբանությունները կատարել, ընդ որում հիմնականում առաջնորդվելով «հասկացողություններով»։

Այդ կապակցությամբ կցանկանայի նշել հետևյալը․

1. Ռուբեն Սահակյանի (որպես փաստաբանի և որպես փաստաբանների պալատի նախկին նախագահի) վաստակը և հեղինակությունը (որն ինձ համար անվիճելի է) չի կարող նսեմացվել կամ տուժել հարուցված կարգապահական վարույթով․

2. Կարգապահական վարույթ հարուցելը, դեռևս չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում․

3. Որևէ փաստաբան, անկախ փաստաբանության ոլորտում իր ներդրման չափից, չի կարող Փաստաբանի վարքագծի կանոնագրքից վեր լինել։

Հ․Գ․ «Հասկացողություններով» ղեկավարվող մեր գործընկերոջ միակողմանի մտքերին հիմնականում չեմ անդրադառնում, սակայն պարզ երևում է, որ նա իր սեփական կառույցում՝ փաստաբանների պալատում, ստուգումներ անցկացնելու և խախտում հայտնաբերելու ակնկալիքով պետական մարմիններին հրավերներ ուղարկելու ժամանակ չի ղեկավարվել «հասկացողություններով»։

Իմ և Ռուբեն Սահակյանի փոխհարաբերությունների բնույթի, այդ թվում՝ նախապատմության (սկսած 2005թ․ պալատի նախագահի ընտրություններից ավարտված 2013թ․ պալատի նախագահի ընտրություններով, ներառելով օրենսդրական նախաձեռնությունները) մասին կարող ենք խոսել մենք՝ ես և Ռուբեն Սահակյանը»։

Ինչպես գիտեք փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ։Մեր որոշ…

Gepostet von Արա Զոհրաբյան am Samstag, 23. November 2019

Տեսանյութեր

Լրահոս