Անտոնիո Ֆլորեսը ֆուտբոլի երիտասարդական թիմի խաղում որակական աճ է տեսնում
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի մարզիչ Անտոնիո Ֆլորեսը որակական աճ է տեսնում ընտրանու խաղում:
«Առաջընթացն ու արդյունքն անբաժանելի են: Շատ կարևոր կլիներ թիմի համար, եթե իռլանդացիների հետ խաղում դրական արդյունք գրանցեինք: Այն կլիներ նրանց աշխատանքի լավագույն արդյունքը: Այն պահին, երբ թիմը լավ չի կատարում առաջադրանքը, անմիջապես պատժվում է»,-երիտսարդական թիմի մարզիչ Անտոնիո Ֆլորեսի խոսքը փոխանցում է ՀՖՖ TV-ն:
Մարզչի խոսքով` Իռալնդիայի դեմ խաղում հավաքականը մի պահ հիասթափվել է, սակայն թիմային աշխատանքի տեսանկյունից Իտալիայի դեմ խաղն առավել հաջող է եղել: «Երիտասարդ թիմը պարտվեց նախորդող երկու խաղերում էլ, սակայն դրանք տարբեր որակ ունեցող հանդիպումներ էին»,-ասել է Ֆլորեսը: