«2020թ. բյուջեն տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն չունի». Կարեն Սիմոնյան
Այս բյուջեն տնտեսական հեղափոխություն իրականացնելու չունի հնարավորություն, չունի հնարավորություն նաև Հայաստանի համար նոր պոտենցիալ ստեղծելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Ըստ պատգամավորի՝ եթե իշխող ուժն այսօր խորհրդարան բերեր այնպիսի բյուջեի նախագիծ, որը շեշտակիորեն կտաբերվեր նախորդ բյուջեներից, որևէ մեկն այս իշխանությանը քննադատության չէր ենթարկի։
«Եթե դուք կարողանայիք բերել բյուջե, որտեղ, օրինակ, կրթությանը, բարձրագույն կրթությանը, գիտությանը հատկացվող գումարները շեշտակիորեն կտարբերվեին նախորդներից՝ ոչ թե 20 միլիարդ դրամով, այլ՝ 200-300 միլիարդ դրամով, ապա, հավատացնում եմ, ձեզ որևէ մեկը չէր քննադատի»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ ինչպես նախորդ բյուջեների պարագայում էր, 2020 թվականի նախագծի դեպքում ևս բյուջեն պահպանողական է և չի կարողանում արտացոլել այն առաջնահերթությունները, որոնք կան Հայաստանի զարգացումն ապահովելու համար, և այն երբևիցե չի կարող բավարար լինել տնտեսական հեղափոխության և երկիշ տնտեսական աճի համար, եթե, իհարկե, մենք ցանկանում ենք դրանք ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում