Բաժիններ՝

Գազայի հատվածին Իսրայելի հարվածներից 16 պաղեստինցի է զոհվել

Առնվազն 16 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածին իսրայելական բանակի՝ նոյեմբերի 12-ից չդադարող հարվածների զոհը, տուժել՝ եւս շուրջ 50-ը: Այդ մասին հաղորդել է Dunia al-Watan նորությունների պորտալը՝ վկայակոչելով պաղեստինյան միջատարածքի առողջապահության նախարարության տվյալները:

Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը հաղորդել է 13 զոհվածերի մասին:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ միայն նոյեմբերի 13-ին սպանվել է հատվածի հինգ բնակիչ: Որոշ ժամանակ առաջ մարատական օդուժն արաբների խմբի է գրոհել Գազա քաղաքի էթ Թուֆահի շրջանում, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ:

Պաղեստինյան խմբավորումները եւ Իսրայելի բանակն արդեն մեկ օր է հարվածներ են փոխանակում այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ի լուսաբացին ռմբակոծման հետեւանքով հատվածում սպանվեցին «Իսլամական ջիհադ» խմբավորման ազդեցիկ հրամանատար Բահա Աբու ալ Աթան եւ նրա կինը: Այդ ընթացքում Գազայից հրեական պետության տարծք են արձակվել ավելի քան 250 հրթիռ եւ ակնանետային արկ: Ոչ մեծ ընդմիջումներով գնդակոծումները մինչեւ հիմա շարունակվում են, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերը հոծախումբ հարվածներ են հասցնում արմատականների օբյեկտներին:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Կահիրեն, որն ավանդաբար ամեն անգամ միջնորդ է հանդես գալիս, երբ հատվածում սրվում է դիմակայությունը, ներկայումս ակտիվ փորձեր է ձեռնարկում դադարեցնելու էսկալացիան: Պաղեստինի Maan լրատվական գործակալության տվյալներով՝ ստեղծված իրադրության քննարկման համար Թել Ավիվից Եգիպտոսի մայրաքաղաք է մեկնել Մերձավոր Արեւելքի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը՝, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս