Բաժիններ՝

ԱՀԿ-ն էբոլայի պատվաստանյութը համարել է որակի չափորոշիչներին համապատասխան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ էբոլա տենդի պատվաստանյութը համարել է որակի, անվտանգության եւ արդյունավետության բարձր չափորոշիչներին համապատասխան: Այդ քայլը կոչված է արագացնելու նրա լիցենզավորումն ու կիրառումը այն երկրներում, որոնց վրա կախված էր վիրուսի տարածման սպառնալիքը: Այդ մասին ասվում է նոյեմբերի 12-ին Ժնեւում հրապարակված ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Դրանում ընդգծվում է, որ էբոլայի դեմ պատվաստանյութի՝ ԱՀԿ-ի անցկացրած «նախնական որակավորումը» իրենց ներկայացնում է կարեւոր քայլ, որը կօգնի արագացնել դրա լիցենզավորումը, օգտվելու հնարավորությունը եւ տարածումը այն պետություններում, որոնք ավելի շատ են ենթակա էբոլայի բռնկման ռիսկին»: Դա, ինչպես պարզաբանել են կազմակերպությունում, «պատվաստանյութերի որակավորման ամենաարագ գործընթացն է, որը երբեւիցե անցկացվել է ԱՀԿ-ի կողմից»: Դա նշանակում է, որ պատվաստանյութը որակով, անվտանգությամբ եւ արդյունավետությամբ համապատասխանում է ԱՀԿ-ի չափորոշիչներին, եւ այսուհետեւ այն կարելի է մեծ քանակությամբ գնել ռիսկի խմբի երկրների համար:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը վտանգավոր հիվանդության դեմ պատվաստանյութի որակավորումը համարել է «պատմական քայլ»: «Հինգ տարի առաջ մենք էբոլայի դեմ պատվաստանյութեր եւ դեղորայք չունեինք: Պատվաստանյութի եւ փորձարարական թերապիայի օգնությամբ, որը նախնական որակավորում է անցել, էբոլան այժմ ենթակա է կանխարգելման եւ բուժման»,-հիշեցրել է նա; Խոսքը Ervedo պատվաստանյութի մասին է, որն արտադրվում է Merck դեղագործական ընկերության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս