Արարատի մարզպետը հրաժարվել է կատարել օրենքի պահանջը. Հաղորդում է ներկայացվել նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ. «Փաստինֆո»
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։
«Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ արձանագրել է նաև, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Դատարանի որոշումը ուղարկվել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ միջնորդելով անհապաղ կարգադրություն արձակել՝ նախկին կարգադրությունը վերացնելու մասին և վերականգնել նախկին փաստական և իրավական վիճակը։ Այսինքն՝ վերականգնել Նորայր Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարի պարտականությունները մինչեւ դատական վեճի ավարտը, սակայն մարզպետը հրաժարվել է այն կատարել։ ։ «Մենք ուղղակի իրազեկել ենք մարզպետին, որ կա այսպիսի դատական ակտ,դատարանի որոշում և, որ դա պարտադիր կատարման ենթակա է ՀՀ տարածքում։ Մարզպետը պարզաբանեց՝ վարչական ակտի կասեցումը չի ենթադրում դրանից առաջ կատարված գործողությունների և գոյություն ունեցած իրավիճակի վերականգնույմ։ Փաստացի՝ մարզպետն այս գրությամբ նշեց, որ հրաժարվում է նախկին վիճակը վերականգնել»,- ասաց Մակինյանը։ Փաստաբանը նշեց, որ փաստական հանգամանքերը վկայում են այն մասին, որ գործ ունենք առերևույթ հանցագործության կատարման հետ և ըստ այդմ հաղորդում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ «ՀՔԾ-ն որոշում կայացրեց մեր հաղորդման առթիվ քրեական գործ հարուցելը մերժել՝ պատճառաբանությամբ, որ դա պայմանավորված է եղել հանրային շահով։ Վարչական դատվարության օրենսգիրքը նախատեսում է այդ բացառությունը՝ հանրային շահով պայմանավորված լինելու պայմաններում, բայց դա քրեական հետապնդումն իրականացնող մարմին չը չէ, որ պետք է որոշի, թե ինչ շահով են պայմանավորված եղել այդ գործողությունները։ Բացի դա, մենք ունենք կարևոր հանգամանք, որ հանրային շահով պայմանավորված չէր Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելը և նոր ղեկավարի նշանակումը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Նորայր Գրիգորյանի և մարզպետի հարաբերությունները լարված են անձնական դրդապատճառներով պայմանավորված։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։