«Զանգահարեցին «Բավարիայից» և խնդրեցին պատասխան տալ մեկ շաբաթվա ընթացքում». Վենգեր
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ՝ մյունխենյան ակումբում աշխատելու վերաբերյալ:
«Այժմ «Բավարիան» անցումային շրջան է ապրում Հյոնեսի և Ռումենիգեի հեռանալու պատճառով: «Բավարիայից» ինձ զանգահարեցին թիմը ղեկավարելու առաջարկով և խնդրեցին պատասխան տալ մեկ շաբաթվա ընթացքում»,- Վենգերին է մեջբերում beIN Sports-ը:
Նախկինում հաղորդվում էր, որ «Բավարիան» Վենգերին կառաջարկի պայմանագիր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ մյունխենցիները հրաժարվել են նրա թեկնածությունից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը