Բաժիններ՝

Դանակահարության դեպքը բացահայտվել է

Նոյեմբերի 8-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի տղամարդ։ Տուժածին ուղեկցող անձը հայտնել է, որ Մալաթիայի տարածքում նրան դանակով հարվածել են:
Ըստ բժշկի տեղեկանքի տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է ժամը 04.30-ին, Բեռնակիրների փողոցի տներից մեկում։ Էրեբունու ոստիկանները պարզել են նաև, որ դանակահարողը 65-ամյա տանտիրուհին է եղել։

Կինը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930