Բաժիններ՝

Կենտրոնական Եվրոպան «վիթխարի կորուստներ» է կրում հակառուսական պատժամիջոցների պատճառով

Կենտրոնական Եվրոպայի երկրները վիթխարի կորուստներ են կրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով: Նոյեմբերի 7-ին այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Ճապոնայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որից մեջբերումներ են արվում նոյեմբերի 7-ին։

«Երկրները, որոնք վիթխարի կորուստներ են կրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով, մենք ենք՝ Կենտրոնական Եվրոպայի երկրները»,- ընդգծել է նա:

Սիյարտոնբ բնական է համարել, որ իր երկրի համար սերտ փոխհարաբերություններ են ձեւավորվել ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով երկու երկրների աշխարհագրական մոտիկությունը: Հունգարիայի արտգործախարարության ղեկավարը նաեւ նշել է, որ իր երկիրը շահագրգռված է ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Արեւելքի հետ հարաբերությունների զարգացման հարցում: «Չինաստանը, որը դառնում է աշխարհի խոշորագույն տնտեսությունը, վիթխարի ազդեցություն ունի Եվրոպայի վրա»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս