Բաժիններ՝

Մոսկվայում նոյեմբերի 5-ը դարձել է ամենատաք օրը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Մոսկվայում նոյեմբերի 5-ին գերազանցվել է ջերմության ռեկորդը, ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ պլյուս 10,6 աստիճան եւ շարունակում է բարձրանալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:

Ավելի վաղ նա գործակալությանը հայտնել էր, որ Մոսկվայում շաբաթվա առաջին կեսը անոմալ տաք կլինի, օդի ջերմաստիճանը կլինի 10 աստիճանից բարձր, երկրորդ կեսին մեծությունները կվերադառնան նորմայի:

Օդերեւութաբանը նշել է, որ նոյեմբերի 5-ի համար նման ռեկորդ վերջին անգամ դիտվել է 2013 թվականին: «Ժամի 12-ին ԺՏՆՑ-ի կայարանում որով մենք չափում ենք ռեկորդային ջերմաստիճանները, ջերմաստիճանը կազմել է 10,6 աստիճան: Դա նշանակում է, որ նախկին 10,3 աստիճան ռեկորդը գերազանցված է»: Բացի այդ, օդերեւութաբանը նշել է, որ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս