Բանջարեղենն այսօր թանկացել էր
Չնայած համապատասխան մարմինների ներկայացուցիչների բազմաթիվ զգուշացումներին, որ պահածոյացված սնունդն անվտանգ չէ, տնային տնտեսուհիներն այս օրերին պահեստավորում են ձմռան սնունդը: Շատերի բացատրութունը մեկն է. ձմռանը ուտելիքի պակաս է լինում, քանի որ բանջարեղենը թանկ հաճույք է ձմռան համար, և ոչ բոլորն են կարողանում իրենց նման շռայլություն թույլ տալ:
Սակայն այսօր էլ քաղաքի և մարզերի շուկաներում սեզոնային պահածոների համար անհրաժեշտ մթերքը թանկացել է: Երևանի և մարզերի մեծածախ շուկաներում պղպեղն այսօր վաճառվում էր 1 կգ-ը 100-120 դրամով, ծիծակը՝ 180-200 դրամով, լոլիկը՝ 80-100 դրամով:
Թանկ է նաև, այսպես ասած՝ «խառը» կանաչին. մեկ կապ կանաչին այսօր շուկայում արժեր 200-400 դրամ: Տարբեր տեսակի կաղամբի գները 60-120 դրամ էին, իսկ սմբուկի 1 կգ-ն արժեր 60-100 դրամ: