Բիրմայական սաթի մեջ գտել են 100 միլիոն տարեկան նախապատմական թռչնի մնացորդներ
Ծագումով հյուսիսային Մյանմայից սաթի մեջ չինացի հնէաբանները գտել են շուրջ 100 միլիոն տարեկան նախապատմական գիշատիչ թռչնի՝ սաթի մեջ քարացած կմախքի ֆրագմենտ: Ինչպես հայտնել է Global Times-ը, խոսքը վերաբերում է նախապատմական գիշատչի ավելի վաղ անհայտ տեսակի։
«Մենք գտանք սաթի մի քանի նմուշներէնանցիորնիսների (մեծատամ կտուցով անհետացած թռչուն:- խմբ.) քարացուկներով: Այդ գտածոները կհարստացնեն հնադարյան փետրավորների էվոլյուցիայի վերաբերյալ մարդկության գիտելիքները»,- հրատարակությանը պատմել է հետազոտողներից մեկը՝ հնէաբան Լիդա Սինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: