Բրաունի՝ վեգանների համար
Բաղադրիչներ
1. Խնձոր – 100 գ
2. Ցորենի ալյուր – 125 գ
3. Շաքարավազ – 100 գ
4. Կակաո – 40 գ
5. Փխրեցուցիչ – 5 գ
6. Բուսական յուղ – 50 մլ
7. Դառը շոկոլադ – 50 գ
8. Վարսակի կաթ – 40 մլ
Պատրաստման եղանակը
1. Շոկոլադը հալեցնել, ավելացնել վարսակի կաթը, խառնել:
2. Ալյուրը, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը խառնել:
3. Ալյուրին ավելացնել քերած խնձորը, բուսայուղը և հալեցրած շոկոլադը, լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված:
4. Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջեռոցում, 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը