Առողջապահության նախարարը մարզերի հիվանդանոցների մեծ տարածքները շռայլություն է համարել
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմին այսօր հանձնարարել է մշակել մարզային հիվանդանոցների արդյունավետ կառավարվող մոդել. «Մտահոգիչ է, որ մարզային մի շարք բուժհիմնարկներ հսկայական տարածքներ են զբաղեցնում և մեծ թվով մահճակալներ պահում: Միայն այդ շինությունները պահպանելու համար մեծ միջոցներ են ծախսվում: Այսօր մենք մեր առջև խնդիր ենք դրել բարելավել մարզային առողջապահության, բուժաշխատողների վիճակը և իրավունք չունենք թույլ տալու, որ պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները փոշիանան ոչ անհրաժեշտ հսկայական տարածքների պահպանության վրա»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը: