Բաժիններ՝

«Կոչ ենք անում տարածքային կառավարման նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները»

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն` հայտնելով, որ գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պետական ընկերություն է. տնօրենի փոփոխությունից հետո այս հիմնարկում սկսվել են աշխատանքից զանգվածային ազատումներ: Կոչ ենք անում լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները: Նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող հանդիսանալ շարքային աշխատակիցների հեռացման պատճառ:

Մեր իրավաբանական թիմը, ուսումնասիրելով ներկայացված փաստերը, համարում է, որ վերը նշված աշխատակիցների նկատմամբ իրականացվել է հետապնդում, և խախտվել նրանց աշխատանքային իրավունքները, իսկ աշխատանքային պայմանագրի լուծումը անհիմն է, և քանի-որ գործատուն քայլեր չի ձեռնարկել աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ուստի մեր Գրասենյակը ստանձնել է Մ.Հ.-ի, Վ.Պ.-ի, Ս.Բ.-ի և Ն.Դ.-ի իրավունքների պաշտպանությունը դատարանում:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս