ՀՀ զինված ուժերի սպայակազմը համալրել է 8 աղջիկ
Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նորաթուխ լեյտենանտները Գյումրիի Մանկավարժական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,- գրել է Հովհաննիսյանը: