«Ալիևի հայտարությունը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտարարություն՝ հայտարարության համար.
Որ Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան պետք է հասնել ամեն գնով: Այն, որ այդ նպատակին հասնելու համար գոյություն ունի բանակցային միակ ձևաչափ, դա ևս փաստ է, և պետք է բոլոր կողմերի պաշտոնական քաղաքական հայտարարություններն արվեն այդ տրամաբանության ներքո: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը վաղուց ճանաչվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների բոլոր համատեղ հայտարարություններում, և դրա մասին է պետք անընդհատ խոսել:
Հակամարտությանը տեղյակ գրեթե բոլոր քաղաքական գործիչները (ի նկատի ունեմ արտերկրում) չէին էլ կասկածում, որ խաղաղ լուծման տարբերակը հենց Արցախի Հանրապետության հայկական լինելու մեջ է: Սակայն դա միջազգայնորեն ամրագրելու համար դեռևս պետք է ճանապարհ անցնել: Պատրազմը՝ ինչպիսին էլ այն լինի, միևնույն է՝ հարցի լուծում չէ: Հետևաբար՝ խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ջանքեր գործադրել պահպանել ու զարգացնել ձեռքբերվածը:
Ալիևի հայտարությունը «Վալդայ»-ում, թե՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», նույնքան սիմվոլիկ է, որքան Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում:
Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները, թե՝ հիմնախնդրի լուծումը պետք է նաև ադրբեջանցիների համար ընդունելի լինի, Ադրբեջանում չեն գնահատում և համարժեք չեն արձագանքում: Ընդհակառակը՝ վերջին ժամանակներում է՛լ ավելի հաճախ են սկսել խոսել ռազմական ճանապարհի մասին:
ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և Իրան: Ահա այս երկրների հետ ակտիվ, հասկանալի, հավասարակշռված ու կառուցողական հարաբերություններում է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման բանալին: Այլապես հակամարտության կողմերից հնչող ցանկացած հայտարարություն մյուս կողմերից անարձագանք չի մնալու»:
Հայտարարություն հայտարարության համարՈր Արցախը Հայաստան է և պետք է մնա այդպիսին, դա մեր համազգային նպատակն է: Եվ դրան…
Gepostet von Artak Zakaryan am Freitag, 4. Oktober 2019