Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ ՀՔԾ-ն այս օրերին նախաքննական մարմին է հրավիրել մարտի 1-ի գործով ոստիկանության նախկին պաշտոնատար անձանց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննության է հրավիրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը և վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Այս գործի շրջանակներում մանրամասները կհայտնենք ավելի ուշ:
Իսկ ինչ գործի շրանակներում: Ինչպես հայտնի է ՀՔԾ-ն սեպտեմբերի 25-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:
Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված՝ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբին և հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին և նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: