Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

Նախօրեին Պոլսի հայոց պատրիարարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում  որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիային ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։

Նիստից հետո նախաձեռնարկ մարմնի կողմից արվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Հոկտմեբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետ անցկացվեց քվերակություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում հիմք ընդունելով մեծամանության կարծիքը՝ որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։

Այսպիսով՝ փաստացիորեն Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է, որ ըստ նոր կանոնադրության պայմանների՝ Պոլսի պատրի

Տեսանյութեր

Լրահոս