ԱՄՆ-ի կողմից դոլարի՝ որպես զենքի կիրառումն աշխարհում կհանգեցնեն տնտեսական ահաբեկչության. Ռոհանին ՀՀ-ում քննադատեց ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ժամանակ իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց ԱՄՆ-ին:

«Աշխարհի բոլոր երկրներն իրենց միջազգային պարտավորությունների ու լիազորությունների շրջանակում պարտավոր են դեմ գնալ միակողմանիությանն ու հանդես գալ ի շահ խաղաղության, կայունության։ Որոշ երկրների, այդ թվում` ԻԻՀ–ի հակադրումը ԱՄՆ-ի թշնամական ու միակողմանի գործողություններին հանգեցրեց կոպիտ ու անմարդկային սանկցիաների կիրառմանը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ը շատ երկրների է հետապնդում, որոնց թվում են անգամ Ռուսաստանն ու իր մի շարք գործընկերները` ոտնահարելով միջազգային պարտավորություններն ու երկկողմ համաձայնությունները»,- ասաց Ռոհանին։

Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի ստիպողական քաղաքականությունն ու դոլարի` որպես զենքի կիրառումն աշխարհում կհանգեցնեն տնտեսական ահաբեկչության, որը հիմնականում ուղղված է շարքային քաղաքացիների կյանքի դեմ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս