ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել. Քննարկվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Միքայելյանի հարցը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Մասնավորապես՝ խոսվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեության մասին, որի ընթացքում վարչապետը շատ կտրուկ արտահայտություններով է հանդես եկել՝ ուղղված նրանց։

Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը, ըստ էության, չհերքեց խորհրդակցության փաստը։

«Օրական վարչապետն ունենում է բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, առհասարակ դա աշխատանքային գործառույթների մեջ է մտնում և դրանում քննարկվում են ներքաղաքական, արտաքին քաղաքականության արդի, նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր հարցեր»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց մամուլի խոսնակը։ Մեր ճշտող հարցին, որ քննարկվել են արդյո՞ք Արթուր Վանեցյանի եւ Սասուն Միքայելյանի գործունեությանը վերաբերող հարցերը՝ ասաց. «Դե հենց դա եմ ասում, որ բոլոր հարցերը քննարկվում են, հասարակության հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկվում են»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս