ԱԻՆ-ը հրապարակել է Արշալույս գյուղում վթարից տուժած զինծառայողների անունները

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ  թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ-66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Ժ.11:37-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն՝ փ/ծ մայոր Սրեյանի գլխավորությամբ («UAZ» 353vv01), որը կանչի վայր է հասել ժ.11:57-ին (վերադարձ՝ ժ.13:04-ին):

Պարզվել է, որ «BMW» մակնիշի (վարորդ՝ Յուրի Մ., ծնված 1997 թ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտմեքենայի վարորդ Յուրի Մ.-ն, ուղևոր Արմեն Շ.-ն (ծնված 1995 թ.) և «ԳԱԶ-66» մակնիշի ավտմեքենայի ուղևորներ Սմբատ Գ.-ն (ծնված 1990 թ.), Ալբերտ Մ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են Էջմիածինի ԲԿ, իսկ ուղևոր Խաչատուր Ա.-ն՝ (ծնված 1986 թ.) Մեծամորի ԲԿ, որտեղ բժիշկները Յուրի Մ.-ի, Սմբատ Գ.-ի, Ալբերտ Մ.-ի և Խաչատուր Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արմեն Շ.-ի առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս