Բաժիններ՝

Բրիտանիայի իշխանությունները հայրենիք են վերադարձրել Thomas Cook-ի սպասարկյալների 95 տոկոսին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայրենիք են վերադարձրել երկրի Thomas Cook սնանկացած տուրիստական ընկերության սպասարկյալների ավելի քան 95 տոկոսին, առաջիկա օրերին հայրենադարձումը կշարունակվի: Այդ մասինհայտնել է Մեծ Բրիտանիայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAA):

Ինչպես նշել է գերատեսչությունը, առաջին երկու օրը հայրենիք է ժամանել զբոսաշրջության գործարկուի սպասարկյալների ավելի քան 20 տոկոսը: Սեպտեմբերի 24-ին իշխանություններն ապահովել են 70 չվերթերի վերադարձը՝ 14 հազար զբոսաշրջիկներով:

Սեպտեմբերի 25-ին կժամանեն հերթական 70 չվերթերը: Սպասվում է, որ Thomas Cook-ի սպասարկյալների վերադարձման գործողությունը կշարունակվի ընդհուպ մինչեւ հոկտեմբերի 6-ը: «Մենք 95 տոկոսին տուն վերադարձրեցինք արձակուրդներից նրանց վերադառնալու ժամկետներին»,- նշել է CAA-ի ղեկավար Ռիչարդ Մորիարտին:

Գերատեսչության ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել այն ավիաընկերություններին, որոնք օգնեցին զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու գործողությանը: Մեծ Բրիտանիայի Thomas Cook՝ աշխարհում հնագույն տուրիստական ընկերությունը սեպտեմբերի 23-ին հայտարարել է սնանկացման մասին՝ չկարողանալով պարտքերի վերաձեւակերպման շուրջը համաձայնության գալ հիմնական բաժնետիրոջ՝ Չինաստանի Fosun Tourism Group-ի եւ վարկատուների հետ: Այդ պահին արտասահմանում հանգստի մեջ էր ընկերության շուրջ 160 հազար սպասարկյալ, որոնց սկսեցին հայրենիք տարահանել արդեն նույն օրվա երեկոյան դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս