Բաժիններ՝

«Դու ո՞վ ես, որ մի հատ էլ սպառնալիքով հանդես գաս. լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն ես». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստ է, որ սպան գտնվում է հիվանդանոցում՝ կոմայի մեջ։

Այս խայտառակ հանցագործություն կատարողները պետք է ամենախիստ պատասխանատվությունը կրեն։ Եվ քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը պետք է ապահովեն ամեն ինչ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Իսկ մարզպետը, միայն իր լկտի հոխորտանքի համար, թե իբր կպատժի, պետք է անհապաղ հեռացվի. դու ո՞վ ես, որ մի հատ էլ պատժելու սպառնալիքով հանդես գաս, տեղը չես բերո՞ւմ, թե որտեղ ես, ինչ ես անում: Լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն ես»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում աղբյուրը, ով ցանկացել էր գաղտնի մնալ, պատմել էր, որ Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս