«Վրեժխնդրությո՞ւնդ է տանջում, գիշերները չես քնո՞ւմ՝ վրեժդ լուծելու համար». Զոհված զինծառայողի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին չբավարարեցին Նիկոլ Փաշինյանի պատասխանները: «Մեր հարցերը պատասխան չստացան»,- կառավարության մոտ ասացին նրանք:

«Չենք գնում մենք այստեղից: Վարչապետը հոգաբարձուների խորհրդից է խոսում, բայց մենք հոգաբարձուների խորհրդից ոչինչ չենք ուզում: Մեր բարձրացրած հարցի մասին չէր իր խոսքը, 1000 դրամների մասին էր խոսում: Ասաց՝ մինչև 1990-ականներ կհասնի, բայց ո՞ր թվին, չի ասում, բա մենք ի՞նչ իմանանք, մինչև դա կապրե՞նք: Զոհվածների մայրերից մեկն այստեղ վատացավ, տարան տուն, չիմացանք էլ՝ ինչ եղավ: Նստելու ենք այստեղ»:

Նիկոլ Փաշինյանի՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին հարց տալու թույլտվություն չտալն էլ էր բարկացրել ցուցարարներին. «Ի՞նչ կապ ունի, թե ով է»:

«Վրեժխնդրությո՞ւնդ է տանջում, գիշերները չես քնո՞ւմ՝ վրեժդ լուծելու համար, ողորմելի արարած: Իշխանությունը հիմա Ձեր ձեռքին է, Դուք արեք Ձեր ասածը»,- ասում է զոհված զինծառայողի մայրը:

Հիշեցնենք՝ Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները հավաքվել էին Կառավարության առջև, պահանջում էին, որ մարտի 1-ի զոհերի օրինակով, իրենց էլ 30 միլիոն դրամ աջակցություն տան:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս