Կադրային փոփոխություն՝ ՃՈ-ում. Երևանի ՃՈ պետը փոխվել է
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է սկսվել, որտեղ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ՃՈ ղեկավար կազմին, ինչպես նաեւ ՃՈ 1-ին սպայական գումարտակի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի հրամանատարներին է ներկայացրել ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Աշոտ Սայադյանին եւ Արման Հակոբյանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի հրամաններով փոխատեղումներ էին տեղի ունեցել. Ա. Հակոբյանը ազատվել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի պաշտոնից եւ նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, իսկ 2-րդ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն էլ ազատվել էր նշված պաշտոնից եւ նշանակվել ՃՈ 1-ին սպայական գումարտակ հրամանատար: