Զարիֆը նախազգուշացրել է լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին Իրանի վրա գրոհի դեպքում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետեւանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու Իրանի «սպառնալի գործելակերպը», որին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են սեպտեմբերի 14-ին թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհելու մեջ: «Լայնամասշտաբ պատերազմ»,-ասել է Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Իրանին էր Ռիադի կամ Վաշինգտոնի հարվածի հետեւանքների վերաբերյալ հարցին:
«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին: Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, որ մենք ռազմական դիմակայություն չենք ցանկանում»,-ասել է Զարիֆը, ընդսմին նշելով, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհի վերաբերյալ «ստի» վրա հիմնված ռազմական պատասխանը կարող է հանգեցնել «մեծ թվով զոհերի ու տուժածների»: «Բայց մենք կպաշտպանենք մեր երկիրն առանց երկմտելու»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: