Բաժիններ՝

Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 31-ամյա մի տղամարդ

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Վերֆելի և Լուսինյանց փողոցների խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։

Վերջինս խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս է գողացել։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որն առգրավվեց։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս