Բաժիններ՝

Լարված իրավիճակ՝ Կառավարության առջև

Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների հարազատները, որոնք արդեն 5 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև, չեն պատրաստվում հեռանալ այնտեղից:

Կառավարության առջև իրավիճակը լարված է։ Քաղաքացիներից մեկը մոտեցել է ցուցարարներին՝ առաջարկելով ավելի «ցիվիլ» կերպով հարցը լուծել։

Սակայն ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ ամեն ինչ փորձել են։

«Մենք նամակներ ենք գրել, պատասխաններ չենք ստացել, հարցը շատ վաղուց ենք բարձրացնում, խնդրին անդրադարձող չկա»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Ցուցարարներից մեկն ասաց՝ «մեզ ասում են Կառավարությունում մարդ չկա, որ իջնի՝ ձեր հարցերին պատասխանի, եթե չկա, մենք հիմա շենքը պայթեցնում ենք»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս