Ո՞վ կլինի լավագույնը Մեսսիից և Ռոնալդուից հետո՝ ըստ Խավիի
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ով է պայքարելու աշխարհի լավագույն խաղացողի տիտղոսի համար այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ավարտեն իրենց ելույթները պրոֆեսիոնալ մակարդակով:
«Մեսսին և Ռոնալդուն այնքան երկար են հաղթել բոլոր անհատական մրցանակները, որ դժվար է հիշել, թե նախկինում ով է դրանք շահել:
Մեսսին ինձ համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է: Եվ չնայած երկուսն էլ դեռ հանդես են գալիս ամենաբարձր մակարդակով, շուտով կգա ժամանակը, երբ ինչ-որ մեկը ստիպված կլինի փոխարինել նրանց:
Ես նայում եմ երիտասարդ խաղացողներին, ովքեր հավակնում են դառնալ լավագույնն աշխարհում: Կարծում եմ, որ դա Նեյմարն է, Մբապեն, Սալահը և, իհարկե, Ստերլինգը: Իմ կարծիքով՝ Ստերլինգն այժմ առաջատարն է այս մրցավազքում:
Նա միշտ եղել է լավ և վտանգավոր խաղացող, բայց Գվարդիոլայի գլխավորությամբ նա դառնում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը:
Ես գիտեմ, թե ինչպես է Պեպը գործում: Կարծում եմ, որ նա հատուկ ուշադրություն էր դարձնում Ստերլինգին՝ ասելով, թե ինչ է իրեն անհրաժեշտ առաջընթացի համար և ինչի վրա պետք է աշխատի: Այժմ մենք տեսնում ենք այս մոտեցման արդյունքները: Նա դեռ երիտասարդ է և կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողը»,- ասել է Խավին:
Սիրարփի Աղաբաբյան