Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

ԱՄՆ-ի վարչակազմը պլանավորում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ստեղծել միջազգային կոալիցիա, որն Իրանի դեմ միջոցներ կձեռնարկի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը նրա մեղսակցության համար: Սեպտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։

Նրանց տվյալներով՝ Թրամփը դեմ է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ուժի ուղղակի կիրառմանը եւ գերադասում է դրա փոխարեն աջակցություն ցույց տալ Սաուդյան Արաբիային, եթե նա որոշի որեւիցե գործողության դիմել Իրանի դեմ: Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընդունում ամերիկյան հետախուզության տվյալները, որոնք վկայակոչում է պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ Իրանի Իսլամական Հանապետությանը մեղադրելով գրոհներին մեղսակից լինելու մեջ:

Թրամփը, սեպտեմբերի 18-ին Սան Դիեգոյում շփվելով լրագրողների հետ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի խոսում Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին: Դրա հետ մեկտեղ նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները «շատ զգալի» պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի նկատմամբ 48 ժամվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս