Բաժիններ՝

Փոմպեոն և սաուդյան արքայազնը կոչ են արել համաշխարհային հանրակցությանը դիմակայել Իրանին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը հանդիպման ընթացքում անհրաժեշտ են համարել, որ համաշխարհային հանրակցությունը միավորվի տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու համար:

Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը: «Պետքարտուղարը եւ գահաժառանգ արքայազնը քննարկել են համաշխարհային հանրակցության միավորման անհրաժեշտությունը իրանական վարչակարգի պահպանվող սպառնալիքին հակազդելու համար, եւ համաձայնել են, որ նա պետք է պատասխանատվություն կրի իր շարունակվող ագրեսիվ, անխոհեմ եւ սպառնալից գործելակերպի համար»,- ասված է Սաուդյան Արաբիա Փոմպեոյի այցի ընթացքի վերաբերյալ Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Կողմերը նաեւ նշել են, որ սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի օբյեկտներին հասված հարվածները, որոնց համար նրանք մեղադրել են Իրանին, «սպառնում են ոչ միայն Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգությանը, այլեւ էներգամատակարարումներին ամբողջ աշխարհում», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս