Բաժիններ՝

«Ատլետիկո»-«Յուվենթուս». վրեժ կլուծե՞ն մադրիդցիները

Անցած մրցաշրջանում «Յուվենթուսը» դուրս թողեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայից: Կկարողանա՞ն իսպանացիները վրեժ լուծել այս անգամ:

«Ատլետիկո» Մադրիդ

Անցած մրցաշրջանում «Ատլետիկոն» աներևակայելի կայուն էր: Չնայած այն բանին, որ մադրիդցիները լիարժեքորեն չէին մասնակցում չեմպիոնական մրցավազքին, բայց նրանք նվաճեցին արծաթը՝ առաջ անցնելով «Ռեալից»:

Անցած մրցաշրջանի ավարտին Դիեգո Սիմեոնեն իսկական կադրային վերակազմավորում արեց «Ատլետիկոյում»: Վերջին մրցաշրջանի հիմնական խաղացողներից թիմը լքել են Անտուան Գրիզմանը, Դիեգո Գոդինը, Լուկա Էրնանդեսը, Ֆելիպե Լուիսը, Խուանֆրանը, Ռոդրին, Գելսոն Մարտինսը, Լուչիանո Վիետտոն: Նախորդ տարվա պաշտպանական գծից մնացել է միայն Խոսե Մարիա Խիմենեսը:

Այնուամենայնիվ, բավականին լավ խաղացողներ` Հեկտոր Հերերան, Ֆելիպեն, Ֆելիշը, Լյորենտեն, Լոդին, Կիրան Տրիպյեն, Հերմոսոն, ովքեր հայտնվեցին այս տրանսֆերային պատուհանում, պետք է նոր երանգ հաղորդեն մադրիդյան ակումբի խաղին:

«Ատլետիկոն» առաջնությունում սկսեց բավականին վստահ՝ տանելով երեք անընդմեջ հաղթանակ «Խետաֆեի» (1:0), «Լեգանեսի» (1:0) և «Էյբարի» (3: 2) նկատմամբ, բայց սայթաքեց «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում ՝ պարտվելով 0:2 հաշվով:

«Յուվենթուս»

Անցած մրցաշրջանը «Յուվենթուսի» համար բավականին հաջող ստացվեց. «Ծեր սենյորան» վստահորեն նվաճեց չեմպիոնությունը, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Սակայն, Մասիմիլիանո Ալեգրիին չներվեց «Այաքսից» կրած պարտությունը և նրա փոխարեն նշանակվեց Մաուրիսիո Սարին:

Սարին ուներ 200 միլիոն տրանսֆերների համար, սակայն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերեց միայն Ադրիան Ռաբիոյին և Աարոն Ռեմսիին:

Նոր մրցաշրջանում «Յուվենթուսը» երկու հաղթանակով սկսեց «Պարմայի» (1:0) և «Նապոլիի» (4: 3) նկատմամբ ՝ իսկական թրիլեր ներկայացնելով նեապոլիտացիների հետ խաղում: Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ Սարիի թիմը ձախողվեց Ֆլորենցիայում. «Ֆիորենտինան» շատ մոտ էր հաղթանակին, և միայն Վոյցեխ Սչեսնիի վարպետությունը օգնեց «Ծեր սենյորային» խաղալ գոլազուրկ ոչ-ոքի: Դուգլաս Կոստան, սակայն, վնասվածք ստացավ:

Մադրիդյան ակումբը դեռ նոր է մտնում հունի մեջ և փորձում է գտնել օպտիմալ մեկնարակային կազմ: Այս թիմին դժվար է համեմատել նախորդ տարի Չեմպիոնների լիգայում լավ խաղ ցուցադրած թիմի հետ:

Թուրինյան ակումբը ևս ունի խնդիրներ. դեռևս չի գտել իր օպտիմալ կազմը, բայց ավելի լավ տեսք ունի և ավելի վստահ է խաղում: Թուրինցիները խաղի ֆավորիտն են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս