«Իրական «Նոր Հայաստան»-ը կերտվել է դեռ 2000-ականներին». Ռոբերտ Մարգարյան

Ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հղում կատարելով ՀՀ կառավարությանը հայտարարել է, որ «2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով» և դա ներկայացրել է, որպես «նոր Հայաստանը բնութագրող կարեւորագույն ցուցանիշներից մեկը»:

ՀՀ վարչապետի ներկայացրած թվերը ճիշտ են, սակայն երբ նկատի ենք առնում ավելի լայն բազա սկսած 2008 թվականից մինչև 2019 թվականը (մինչև 2008 թվականի ցուցանիշները հնարավոր չեղավ գտնել «Եվրոստատ»-ի կայքում) երևան է գալիս մեկ այլ իրականություն, որը ամենևին չի համապատասխանում ՀՀ վարչապետի կատարած հավակնությանը:

Հիմք ընդունելով «Եվրոստատ»-ում հասանելի թվերը (https://appsso.eurostat.ec.europa.eu/…/submitViewTableActio…) պարզվում է, որ 2008 թվականի առաջին կիսամյակում (անմիջապես մարտիմեկյան իրադարձություններին և Ռոբերտ Քոչարյանի նախագահությանը հաջորդած ժամանակաշրջան) ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է ընդամենը 610 հոգի, իսկ ամբողջ տարվա կտրվածքով 1315 հոգի:

2009-ից 2016 թվականների ընթացքում հայցերի քանակը տատանվել է 1900 հոգու (2009) և 2675 հոգու (2011) միջև: Հայցերի քանակը կտրուկ աճել է 2017 թվականին հասնելով 3250 հոգու, որը համընկնում է այն ժամանակաշրջանին, երբ ոչ միայն Հայաստանից, այլ աշխարհի շատ երկրներից ապաստանյալների մեծ հոսք է գրանցվել դեպի ԵՄ երկրներ:

Պարզվում է, որ հիշյալ ցուցանիշում նույնպես Նիկոլ Փաշինյանի կառավարության գրանցած թվերը մեծ տարածություն ունեն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում արձանագրված թվերից:

Այլ խոսքով իրական «Նոր Հայաստան»-ը կերտվել է դեռ 2000-ական թվականներին, որն ամեն գնով փորձ է կատարվում ներկայացնել, որպես համատարած թալանի, հուսահատության ու հիասթափության գորշ տարիներ»:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հղում…

Gepostet von Robert Markarian am Mittwoch, 18. September 2019

Տեսանյութեր

Լրահոս