Բաժիններ՝

Արտասովոր երկար լեզուն միլիոններ է բերել բլոգեր աղջկան

Instagram-բլոգեր Միքայլա Սարավիան՝ Ֆլորիդայից, պատմել է, թե ինչպես է իր երկար լեզուն իրեն օգնում ապրուստ վաստակելու: Աղջկա հետ հարցազրույց է վարել Ladbible հրատարակությունը։ Սարավիայի լեզուն հասնում է 16,5 սանտիմետր երկարության, այն դեպքում, երբ մարդու լեզվի միջին երկարությունը հավասար է 9 սանտիմետրի:

Իր Instagram-օգտահաշվում, որին բաժանորդագրված է 2 միլիոն մարդ, բլոգեր աղջիկը հաճախ զետեղում է այն բանի լուսակարները, թե ինչպես է ինքն ինչ-որ բան լիզում կամ թվերք պարում: Յուրաքանչյուր նման փոստի համար Սարավիան 900-ից մինչեւ երեք հազար դոլար է ստանում:

Բացի դրանից, Սարավիան ունի սեփական կայքը եւ KKVSH հավելվածը, որտեղ նա վաճառում է հագուստ՝ իր լեզվի պատկերով, որը գրանցված է որպես ապրանքանիշ: Վաճառքում կան մարզաշապիկներ, լիցքավորման սարքեր, հեռախոսների հենակալներ եւ սեքս-խաղալիքներ: 2018 թվականին աղջիկը վաստակել է շուրջ 50 հազար դոլար, այս տարի նրա եկամուտն արդեն հասնում է 99,5 հազար դոլարի:

Սարավիան հպարտանում է իր նվաճումներով եւ ցանկանում է ֆինանսապես օգնել ընտանիքին եւ մերձավորներին: Բլոգեր աղջկա խոստովանությամբ՝ ինքը վաղ՝ վեցերորդ դասարանում է գիտակցել, որ արտասովոր լեզու ունի: Այս պահին նա բացել է սեփական ֆոտոստուդիան եւ հորինում է իր երաժշտությունը: «Ես կցանկանայի՝ մարդիկ հասկանան, որ ես սովորական անձնավորություն եմ»,- իր մասին գրել է Սարավիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս