Բաժիններ՝

«Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «ՍանիՏեքին» վճարված գումարները հասնեն աշխատակիցներին»

Երևանի քաղաքպետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ՍանիՏեքի» մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով «ՍանիՏեքի»՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։

Նրանց ներկայացրեցի կնիքով եւ ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել «ՍանիՏեքին»։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։

Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «ՍանիՏեքին» վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միեւնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես «ՍանիՏեք» ընկերությունը»։

Սանիթեքի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով Սանիթեքի՝ օգոստոսի համար չվճարած…

Gepostet von Hakob Karapetyan am Mittwoch, 18. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս