Բաժիններ՝

Պուտինը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ քննարկել է գրոհը Saudi Aramco-ի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ քննարկել է թագավորության նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի կապակցությամբ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սաուդյան կողմի խնդրանքով:
«Քննարկվել է Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի հետեւանքով ստեղծված իրադրությունը: Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ եւ արտահայտվել էտեղի ունեցած մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն անցկացնելու օգտին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս