Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման Էֆեկտը հասել է բարձրակետին և այժմ անկում է ապրում. Ռուհանի
Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման էֆեկտը հասել է իր բարձրակետին եւ այժմ նվազում է: Այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Իհարկե, այդ ճնշումը բացասական ազդեցություն ունեցել է մարդկանց կյանքի վրա, բայց այն հասել է իր բարձրակետին եւ այժմ անկում է ապրում»,- Ռուհանիի խոսքը մեջբերված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
Նա հավելել է, որ «վերջին ամիսների ընթացքում դիտվում է երկրի տնտեսական ցուցանիշների բարելավում»: «Դա չի նշանակում, որ բնակչության բոլոր խնդիրները լուծված են, բայց պետությունը եւ նրա ներկայացուցիչները ի վիճակի են (երկիրը) տանել իրադրության նորմալացման ուղղությամբ»,-ասել է Հասան Ռուհանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: